Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Մրգային ըմպելիքները փչացնում են ատամի էմալը. 1in.am

Մրգային ըմպելիքները փչացնում են ատամի էմալը. 1in.am

Օրերս բժիշկ-ստոմատոլոգներն անսպասելի նորություն են հայտնել: Նրանք զգուշացնում են, որ այն թթվայնությունը, որը պարունակվում է ներկայիս տարածված մրգային ըմպելիքներում, այնքան բարձր է, որքան և քացախի մեջ, գրում է toneto.net-ը:

 

Դա խոսում է այն մասին, որ մրգային հյութերը հեշտությամբ կարող են քայքայել մեծահասակների ատամների էմալը, էլ չենք խոսում երեխաների մասին: Ծնողները փորձում են իրենց երեխաների համար մշտապես հյութեր գնել, որն արվում է լավագույն նկատառումներով:

 

Իսկ ահա, բրիտանացի գիտնականների անցկացրած ուսումնասիրությունը ապացուցել է, որ մեծ քանակությամբ մրգային հյութերն իրենց մեջ մեծ թթվայնություն են պարունակում, որը կարող է քայքայել ատամների էմալը:

 

Այս նախազգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ ատամների հետ կապված խնդիրներն այն ամենատարածված պատճառներից են, որոնց համար ծնողները երեխաներին հիվանդանոց են տանում:

 

Բժիշկների հավաստմամբ՝ գնված մրգային ըմպելիքները երեխաներին կարելի է տալ շաբաթական մեկ անգամից ոչ ավել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. sikerado.hu
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ